տուն Հասարակություն Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդանցությունն աճման միտում ունի

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդանցությունն աճման միտում ունի

1668
սուր շնչառական վարակներ

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդանցությունն աճման միտում ունի

Հայաստանում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում, այսօր հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Հունվարի 14-ի դրությամբ՝պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել», – ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, գրիպի և ՍՇՎ հարաբերական ակտիվության հետ կապված իրավիճակը գնահատելու նպատակով նախարարության աշխատակիցներն այս օրերին պարբերաբար այցելում են բժշկական հաստատություններ, տեղում ծանոթանում իրավիճակին, ինչպես նաև կենտրոնների տնօրենների և մասնագետների հետ խորհրդակցում են կատարվող քայլերը:

«Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած», – հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Անցած շաբաթավերջին նախարարությունը հայտնել էր H1N1-ով պայմանավորված մահվան դեպքի մասին՝ մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ: