տուն Uncategorized Տեսանյութ․ Հայաստանը խեղդում են թուրքական փողերով. ինչպես կանգնել դրա դեմ

Տեսանյութ․ Հայաստանը խեղդում են թուրքական փողերով. ինչպես կանգնել դրա դեմ

1177

Արդեն բավական երկար ժամանակ է` Հայաստանում քննարկում են հակահայաստանյան գործակալական ցանցի գործունեության հարցը, որն առավել պատկերավոր անվանում են Սորոս։ Շատերն են հասկանում, որ Սորոսի և նմանատիպ անունների տակ Հայաստանում իրականում կարող են աշխատել թուրքական պետության փողերը։ Այդ փողերն արդեն հասցրել են աղետալի վիճակ ստեղծել, ու հայկական պետության գոյությունն արդեն կասկածի տակ է դրված։ Այսօր այդ փողերով Հայաստանում գործում են ազդեցիկ լրատվամիջոցներ, «փորձագետներ», կամ որ ավելի ճիշտ է՝ «խոսող գլուխներ»։ Նրանք գրավել են հանրային գրեթե բոլոր հարթակները և ի դեմ հայկական պետության շահերի՝ առաջ են տանում օտար շահեր, այս պարագայում՝ առավելապես թուրքական շահեր։

Չնայած նրան, որ շատերը գիտակցում են տարբեր անունների տակ թուրքական փողերի քայքայիչ ազդեցությունը, բայց դրա դեմ պայքարը հայհոյելուց, անիծելուց և քննադատելուց անդին չի անցնում։ Չկա համարժեք մեդիա և փորձագիտական ռեսուրս, որը կկերտի հայ քաղաքացուն։ Քաղաքացի, որը կհենվի քաղաքական գիտելիքի, փորձառության և արդարության վրա ու հենց սթափ գիտելիքի վրա հիմնված մոտեցումներով կպաշտպանի հայկական պետականությունը ։

Մինչ այժմ եղած հնարավորություններով ես ամեն կերպ նպաստել եմ այդ քաղաքացու կերտման գործին, բայց կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի ես առավել մեծ պատասխանատվություն ստանձնեմ ու առավել մեծ աշխատանք իրականացնեմ։ Վստահ եմ, որ շատերդ այս տարիներին տեսել եք իմ մոտեցումներն ու համեստ կարողությունը, որը մենք ցուցաբերել ենք սուղ միջոցներով։ Հիմա կարիքը կա, որպեսզի հայհոյելու, անիծելու կամ դժգոհելու փոխարեն մենք միասին ստեղծենք սեփական աղբյուրներից ֆինանսավորվող մի լրատվական-վերլուծական-փորձագիտական համակարգ, որը կնպաստի քաղաքացու կերտմանը։ Քաղաքացի, ով կկարողանա կանգնեցնել թուրքական փողերով, Սորոսի և այլ անունների ներքո գործող քայքայիչ միավորների գործունեությունը ու կդառնա ապագա ամուր պետականության հիմքը։

Այդ նպատակով ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցում են Հայաստանի առաջ ծառացած ինքնակործան այս վտանգները և պատրաստ են նյութապես աջակցել, որպեսզի մենք կարողանանք դառնալ հայ քաղաքացու կերտման առաջին կենտրոնը Հայաստանում։ Ես իմ ծառայություններն առաջարկելով՝ տալիս եմ ձեզ այս ամենի դեմ կանգնելու հնարավորությունը։

Հանգանակված միջոցների անգամ մեկ լումայի ծախսը լինելու է թափանցիկ, մեր աշխատանքներին ներգրավելու ենք լավագույն միտք ունեցող սակավաթիվ փորձագետների, մեր աշխատանքով առաջարկելու ենք լուծումներ, որի շնորհիվ կկրթվեն բոլորը, և Հայաստանի ճակատագրին էլ մասնակից կլինեն բոլորը։

Մեր նախագծին աջակցելու համար կարող եք փոխանցումներ կատարել այսպես․

ՀԱՅԷԿՈՆՈՄ բանկ

«Խոսքի ազատ հարթակ» լրատվական հասարակական կազմակերպություն

Դրամահավաքի համար
Փոխանցում Բորիս Մուրազի Թամոյանի անձնական հաշվին
ՀԱՅԷԿՈՆՈՄ բանկ 4889 6200 1424 7756 VISA
ՀԱՅԷԿՈՆՈՄ բանկ
«Խոսքի ազատ հարթակ» լրատվական հասարակական կազմակերպություն
հաշվեհամար 163288068071

https://youtu.be/0-xu91hxFtY

Politik.am