տուն Հասարակություն Սամվել Մարտիրոսյան. Պարետը Երեւան է մտցնում խաղաղապահ զորքեր

Սամվել Մարտիրոսյան. Պարետը Երեւան է մտցնում խաղաղապահ զորքեր

1961
Սամվել Մարտիրոսյան

Իմ մոտավոր հաշվարկներով՝ սեպտեմբերի 15 սենց ա լինելու։

Օրինակ, Բաղրամյանի պողոտա, առավոտ 8-30: Մի 500 երեխա գալիս ա Չեխովի դպրոց։ Մուտքի մոտ իրենց ջերմությունը չափում են ու գրանցում։

Ծնողները էդ ժամանակ 7 գիծ մեքենաները կանգնացնում են Բաղրամյանի վրա։ Ուրեմն ժամը 12-ի կողմերը բոլոր երեխաները, ջերմաչափված ու մատյանագրված հասնում են իրենց դասարաններին։

Ժամը մեկին դասերը ավարտվում են։ Ու հերթ ա կանգնում երկրորդ հերթի 500 հոգին, որ ջերմաչափվի։ Իրենք կմտնեն դասարանները մինչեւ ժամը հինգը։

Ծնողները էդ ընթացքում վրանային քաղաք են քցում դպրոցի մերձակայքում։ Նույն պատկերը Պուշկինի դպրոցի մոտ է սկսվում։ Ու եւս մի քանի մեծ դպրոցի մոտ։

Պարետը ստիպված Երեւան է մտցնում խաղաղապահ զորքեր։ ՄԱԿը որոշում է կայացնում անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։

Սամվել Մարտիրոսյան