տուն Քաղաքականություն Հիմքեր չկան Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ. միջնորդությունը մերժվել է

Հիմքեր չկան Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ. միջնորդությունը մերժվել է

2263
Ռոբերտ Քոչարյան

Հիմքեր չկան Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ. միջնորդությունը մերժվել է

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման դեպքով Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ նրա ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ քննիչը գտել է, որ քրեական գործով հիմքեր չկան Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ, ուստի այդ հիմքով էլ միջնորդությունը մերժվել է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանին սույն գործով տուժող ճանաչելու վերաբերյալ: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերեւույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողություններին: