Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։
Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես նշված է. «Ձերդ գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»:
«Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», – ասված է Իրանի նախագահի ուղերձում: