տուն Հասարակություն Էդուարդ Շարմազանով. Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ

Էդուարդ Շարմազանով. Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ

1687
Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով. Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ

Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին,եթե ոչ վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի,ապա գոնե ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով,եթե իհարկե դեռ նման պաշտոնյա ունենք։

Ի տարբերություն Թուրքիայի,Իրանը միշտ դրսևորել է հավասարակշիռ մոտեցում Արցախի հարցում և հոգատար վերաբերմունք է դրսևորել՝ թե մեր համայնքի, և թե մեր հոգևոր հաստատությունների նկատմամբ։

Այդ առումով դրական է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի ցավակցական ուղերձը բարեկամ Իրանի ժողովրդին։

Մեր տարածաշրջանին խաղաղություն եմ մաղթում,իսկ ՀՀ իշխանություններին՝ իրավիճակի սթափ և ամբողջական գնահատական։

Հ.Գ.Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ

Էդուարդ Շարմազանով