տուն Վերլուծություն Եթե Տավուշի մարզպետը էդքան տղամարդա թող` Փաշինյանին դատի տա…

Եթե Տավուշի մարզպետը էդքան տղամարդա թող` Փաշինյանին դատի տա…

2226
Հրանտ Բագրատյան Հայկ Չոբանյան

Եթե Տավուշի մարզպետը էդքան տղամարդա թող իր դավաճան տիրոջ` Փաշինյանին դատի տա, որը առանց որևիցե պրոբլեմ Տավուշի հողերը հանձնում էր թշնամուն: Լավ է, որ գաղտնիքներ չկան, նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը հանրայնացված է: Նիկոլը ստորագրել էր, որ Տավուշից էլ հողեր հանձնեն:

Բայց ստիպված ամսի 10-ին փոխեցին պայմանագիրը, որովհետև Տավուշը չկարողացան տալ:

Էդ Նիկոլի կողմից օֆիցիալ ստորագրած փաստաթուղթը հեչ, սրա նրա հայտարարությունը հա՞ խանգարեց Տավուշի ներդրումներին:

Սելի տեղը սելվորն՞ է ճռում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետը դատի է տվել Հրանտ Բագրատյանին․ պահանջում է ներողություն խնդրել եւ 1 դրամ վճարել:

Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ», – գրել է խոսնակը:

Ավելի վաղ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է եւ որ դատի են տվել Հրանտ Բագրատյանին: