տուն Հասարակություն ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դիանա Գրիգորյանը ներկայացել է ոստիկանության բաժին

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դիանա Գրիգորյանը ներկայացել է ոստիկանության բաժին

3454
Դիանա Գրիգորյան

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դիանա Գրիգորյանը ներկայացել է ոստիկանության բաժին

Դիանա Գրիգորյանը, որը հանրությանը հատնի է որպես հաղորդավարուհի Դինա Ակոպովնա, ամիսներ առաջ հետախուզվում էր ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործով։

Ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է, որ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին ժամը 15.00-ին նա կամավոր բաժին է ներկայացել.

Նշվում է, որ 1976 թվականին ծնված Դիանա Գրիգորյանը փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371, 3551, 1546, 1956 հոդվածների մեղադրանքով «ԱՄՆ կառավարության նկատմամբ խարդախության փորձ կատարելը, արտոնագրերի հետ կապված խարդախություն, փողերի լվացում»՝ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի տեսքով: