տուն Հասարակություն Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին են...

Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին են ստանում

1662
Անդրանիկ Քոչարյան

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար Ռազմական ոստիկանությունը շարունակում է լինել անձնական օգտագործման պետական կառույց: Նա այս կառույցի ղեկավար է նշանակել իր վաղեմի ընկեր Աշոտ Զաքարանին և իրեն տերուտիրական է զգում: Այս մասին գրում է ARMINSIDER տելեգրամյան ալիքը։

Ի դեպ Աշոտ Զաքարյանի հետ ներկայումս ՌՈ-ն թալանող Անդրանիկ Քոչարյանը 1988-ի երկրաշարժից հետո էլ Շիրակի մարզն էր թալանում: Ըստ էության այս դուետը պետական միջոցների մսխման գործին հրաշալի է տիրապետում և երկարամյա փորձ ունեն:

Օրերս «Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել: Իսկ տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը:

ARMINSIDER տելեգրամյան ալիքի աղբյուրները տեղեկացնում են, որ Աշոտ Զաքարյանի ՌՈ պետ նշանակվելուց հետո Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները իրենց մեքենաների համար բենզին չեն գնում: Աշոտ Զաքարյանի հրահանգով նրանք ՌՈ Երևանի պահեստից ցանկացած ժամանակ իրենց սրտի ուզած չափով բենզին են վերցնում:

Ի դեպ պատերազմի օրերին էլ ՌՈ բենզինը պետք է եղել Անդրանիկ Քոչարյանին Արցախում իր և ՌՈ պետի տեղեկալ Արամ Բաղդասարյանի համատեղ խոզաբուծարանի խոզերին կեր հասցնելու համար: