տուն Վերլուծություն Միհրան Հակոբյան. Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են (Տեսանյութ)

Միհրան Հակոբյան. Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են (Տեսանյութ)

1716

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են Վերջերս առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը խոսեց հայտնի ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» աշխատության մասին` խորհուրդ տալով այս աշխատությունը ներառել պատմագիտական առարկաների բուհական ծրագրերում:

Մարկ Բլոկի աշխատությունը պատմաբաններին սովորեցնում է ինչպես ուսումնասիրել և հետազոտել պատմությունը, ինչու է կարևոր լինել անաչառ և ինչպես կեղծիքն ու սուտը տարբերել ճշմարտությունից:

Գիտե՞ք, թե Տեր-Պետրոսյանի հրապարակմանն ինչպիսի արձագանքներ եղան քաղաքական և կառավարչական շրջանակներից:

Ոչ մի արձագանք, զրո ռեակցիա: Որովհետև թուրք ներողների ու թուրքի դեմ ծնկած «խաղաղասերների» ռեժիմը շատ ավելի «կարևոր» գործով է զբաղված` հայկական ինքնության հետ կապված առարկաները, այդ թվում և հայոց պատմությունը, հարմարեցնում է թուրք քիրվաների քիմքին:

Օկուպացված Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցը թիրախավորել է մեր ինքնության սրբության սրբոցը` լեզու և պատմություն:

Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու, հայերն իրավունք չունեն սերունդների անեծքի տակ մնալու:

Նեոլիբերաստ աղբն ու թուքական գործակալան ցանցը ժամ առաջ ոչնչացնել է պետք:

Կամ սրանք, կամ Հայաստանի Հանրապետությունը, երրորդ ճանապարհ չկա: Ազգային պետություն ունենալու ենք..

Mihran Hakobyan