տուն Հասարակություն Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

1522
Սեյրան Սարոյան

Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը օգոստոսի 13, 2022 54 տարեկան հասակում։

1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։