տուն Տեսանյութ Մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն է պետք, որ հայ մարդը զենք...

Մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն է պետք, որ հայ մարդը զենք կրելու հնարավորություն ունենա․ Ժիրայր Սեֆիլյան (Տեսանյութ)

1806

Մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն է պետք, որ հայ մարդը զենք կրելու հնարավորություն ունենա․ Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ սահմանապահ հատվածում մեր ժողովուրդը պետք է զինված լինի և առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի, և հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա:
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ զենք հասկացողությունը սուրբ հասկացողություն է, որից տարիներ շարունակ մեր հայ ժողովուրդը զրկված է եղել։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչը նաև հավելեց, որ դրան, կարծես թե, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ է համաձայն:
«Մենք տեղյակ ենք, որ այս ամիսների ընթացքում ներքին զորքերից գումարտակ առ գումարտակ սկսել են սահմանապահ զինված ուժերին օժանդակողի դերում լինել: Ես ունեմ տեղեկություն, որ այդ պատճառով ներքին զորքերից հազարավոր մարդիկ դուրս են եկել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։