Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանցի բացառիկ հարցազրույցը Վովա Վարտանովին «Հետախույզի օրագիրը»
Ցանկացած պատերազմի թատերաբեմ թելադրում է համապատասխան պատրաստություն: Բարեբախտաբար, մեր դեպքում հակառակորդի հետ շփման հատվածների մեծ մասը բարձրադիր գոտիներում է: Մեզ հնարավորություն է ընձեռված ունենալ լավ պաշտպանական գիծ՝ լայնածավալ հարձակումներին դիմակայելու համար: Ցանկացած զինվորական, որը գտնվում է այդ տեղանքում, պետք է իմանա սարերին, լեռներին բնորոշ առանձնահատկությունները և անցնի համապատասխան պատրաստություն: