Դերասան Հրանտ Թոխատյանը վերջերս Երևանի Պետական Կամերային թատրոնում վերականգնում է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման ցուցադրությունը, որը նաև տոմսերի վաճառքի մեծ հաջողություն է ունենում: Դիցուք, մինչև մայիսի վերջ գրեթե բոլոր տոմսերը վաճառված են:
Սակայն 1or.am-ի տեղեկություններով Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջում հանել ներկայացումը, սպառնալով, որ քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին: Ի պատասխան` Լուսինե Երնջակյանը զարմացած ասել է, որ ներկայացումը 1981թ.-ից թատրոնի բեմում է և առ այսօր ոչ մի սցենարային փոփոխություն տեղի չի ունեցել:
Բացի այդ, նախորդ դարի 80-ականներին, երբ այդ ներկայացումը խաղում էին, վարչապետն ու իր կինը անչափահաս երեխաներ են եղել, հետևաբար ի՞նչ միտում կարող էր լինել նրանց վիրավորելու համար:
Կարեն Դանիելյան