տուն Հասարակություն Մի հանրահավաքով չենք բավարարվելու․ կա գործողությունների ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

Մի հանրահավաքով չենք բավարարվելու․ կա գործողությունների ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

1320
Իշխան Սաղաթելյան

Հաշվի առնելով, որ խորհրդարանը ի վիճակի չէ քննարկելու իրական խնդիրներ, մենք մեր հայրենակիցներից հրավիրում ենք հանրահավաքի՝ խոսելու Արցախում, Հայաստանում ստեղծված իրավիճակից, մարտահրվերներից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքի նպատակներն ու պատճառները:

«Այս խորհրդարանը այս իրավիճակում ադեկվատ չի երկրի մարտահրավերներին»,- ընդգծեց նա։

Սաղաթելյանը նշեց, որ հանրահավաքը տեղի է ունենալու խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։

Հարցին, թե կազմակերպվող հանրահավաքը կապ ունի՞ ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ, Սաղաթելյանը նշեց․ «Ինչ-որ կերպ նաև դրա հետ կապ ունի։ Հայտնի է, որ տեղի են ունենում պրոցեսներ, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին, և արձանագրվի, որ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»։

Սաղաթելյանի խոսքով՝ հանրահավաքը դիմադրության դրսևորում է Հայաստանի պարտվողական և երկիրը դեպի անդունդ տանելու օրակարգին։

Պատգամավորն ընդգծեց, որ այդ մի հանրահավաքով չեն բավարարվելու՝ կա գործողություների ծրագիր։ Անդրադառնալով ընդդիմության առաջարկած ձևաչափով՝ ԱԺ նիստերի դահլիճում 107 պատգամավորի ներկայությամբ վարչապետի հետ հանդիպում կազմակերպելու հարցին, «Հայաստան» դաշինքի պատգամավորը նշեց, որ այն մերժվել է։

Նա նշեց՝ իշխանությունն առաջարկել է, որ հանդիպումը տեղի ունենա ԱԺ խորհրդի նիստում։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք էլ դեմ են իշխանության առաջարկին։ Ընդդիմությունը հիմնավորում է իր մերժումը նրանով, որ խորհրդարանական երկրում հարցերը խորհրդարանում պետք է քննարկվեն: Իշխան Սաղաթելյանը կարևորեց, որ հանդիպումից առաջ ցանկություն ունեն ծանոթանալ Արցախի շուրջ քննարկվող փաստաթղթերին և նամակագրությանը՝ հասկանալու համար թե ինչի շուրջ է իշխանությունը պատրաստվում բանակցել։

աղբույր