«Իրավունքը» գրում է․
«Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը շուրջ 4 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո՝ շտապ վերադարձել է Երեւան: Ըստ նույն լուրերի, պատճառն առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են եւ հստակեցումը, թե ում է սատարելու «Կյանքի խոսքը»:
Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրել էր, որ այսօր Հայաստանում գործում են ավելի քան 350 հազար աղանդավոր, որոնցից միայն 180-ը` ակտիվ խարիզմատներ են: Ըստ նրա, աղանդավորները լավագույն էլեկտորատն են նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել Հայաստան:
«Նրանցից մոտ 200 հազարը գրեթե ռոբոտներ են, ովքեր կատարում են հովվի հրամանները: Հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք 10 հազար ձայներով կապահովեն այն թեկնածուին, ում կորոշի իրենց հովիվը, եւ իրենք առանց մտածելու` պե՞տք է այդ անձին ձայն տալ, թե` ոչ, կգնան եւ կընտրեն», – նշել էր Ամարյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ