տուն Վերլուծություն Տարբեր դիահերձարանների սառնարաներում, հարյուրավոր դիակների հայտնաբերումը հուշում է, որ «հայրենի» ապաշնորհ, թրքածին...

Տարբեր դիահերձարանների սառնարաներում, հարյուրավոր դիակների հայտնաբերումը հուշում է, որ «հայրենի» ապաշնորհ, թրքածին իշխանությունները գործում են ադրբեջանական սցենարներով. Արշավիր Ղարամյան

1537
Արշավիր Ղարամյան

Մեր պարտությամբ հպարտացողները և ադրբեջանաթուրքական հաղթանակով հպարտացողները գործում են նույն սցենարով:

2016 թվականի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ և դրանից հետո ձեռքբերված օպերատիվ-հետախուզական և այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, թշնամի ադրբեջանն այն ժամանակ ունեցել է առնվազն 1487 զոհված (սատկած) զինծառայող, բայց պաշտոնապես հայտարարել էր 34-ի մասին՝ այն դեպքում, երբ բաց աղբյուրներից հայտնի է դարձել մի քանի հարյուրի մասին (հիշենք մեհիրիբանի կողմից այդ գործողությունների ընթացքում զոհվածների (սատկածների) մայրերի կամ կանանց ընդունելությունը, Մեյդան TV-ի ապրիլի 2016-ի ապրիլի 7-ին հրապարակած 93 հոգին՝ լուսանկարներով): Եթե նույնիսկ համարենք, որ թշնամու նույն զոհի մասին կրկնակի տվյալներ են ստացվել, ապա միևնույն է, ստացվում է, որ թշնամին այն ժամանակ տվել է գոնե 743 զոհ։

2016-ին, ըստ ստացված տվյալների, ադրբեջանական իշխանություններն իրական կորուստների թիվը սեփական ժողովրդից թաքցնելու համար երկար ժամանակ դիակները պահում էին երկրի տարբեր շրջաններում գտնվող դիահերձարաների սառնարաններում կամ գիշերները կատարում էին գաղտնի հուղարկավորումներ:

2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր զոհված տղաներին այսօր որպես անհայտ կորած ներկայացնելը և հարազատների կողմից, տարբեր դիահերձարանների սառնարաներում, հարյուրավոր դիակների հայտնաբերումը հուշում է, որ «հայրենի» ապաշնորհ, թրքածին իշխանությունները գործում են ադրբեջանական սցենարներով:

Միայն փաստը, որ ամիսներ շարունակ զոհվածների հարյուրավոր դիերը գտնվել են սառնարաններում՝ անտեր վիճակում, ակնառու խոսում է հայաստանյան իշխող ոհմակի անմարդկային նկարագրի մասին, ինչը հատուկ է թշնամու ձեռագրին։ Եվ այստեղից պարզ երևում է, որ նիկոլական իշխանություններն ամբողջ 8 ամիս զբաղված են եղել զինծառայողների զոհվելու ինֆորմացիան թաքցնելու և նրանց հարազատներին անորոշ ու տագնապալի վիճակում պահելու գործով։

Արշավիր Սուրենի Ղարամյան