տուն Միջազգային Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկում է «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկում է «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը

1925
Բրեքզիթ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկում է «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը

Բրիտանական խորհրդարանում քվեարկության է դրվել «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագիրը, որի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, դրանք կարող են տևել մինչև տեղական ժամանակով ժամը 22-ը:

Ըստ կանխատեսումների՝ այդ քվեարկության արդյունքում կարող է տապալվել ոչ միայն փաստաթուղթը, այլ նաև գործող կառավարությունը: Ընդդիմությունից բացի փաստաթղթին դեմ քվեարկելու մտադրության մասին են հայտարարում նաև իշխանական ճամբարի ներկայացուցիչներ:

Եվրասկեպտիկները դժգոհ են փաստաթղթից, քանի որ, ըստ դրա, Մեծ Բրիտանիան առնվազն մինչև 2020 թվականը, իսկ հնարավոր է նաև՝ ավելի երկար ժամանակ, փաստացի ամբողջությամբ պետք է ենթարկվի Եվրամիության կանոններին՝ միևնույն ժամանակ չունենալով ձայնի իրավունք: Հակառակ ճամբարում գործարքին դեմ են սկզբունքորեն՝ պահանջելով այդ հարցով նոր հանրաքվե անցկացնել:

Անցած շաբաթներին Մեծ Բրիտանիայում երկու նախարար և երեք փոխնախարար հրաժարական են ներկայացրել՝ չհամաձայնելով «Բրեքզիթ»-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին: