տուն Հասարակություն Այս օրհասական պահին մեր միակ հաղթանակած գեներալին հեռացնում են բանակից. Թերեզա Մխիթարյան

Այս օրհասական պահին մեր միակ հաղթանակած գեներալին հեռացնում են բանակից. Թերեզա Մխիթարյան

2169
Գրիգորի Խաչատուրով

Կարող ենք արձանագրել, որ Գրիգորի Խաչատուրովը մեր վերջին հերոս գեներալն է, ով դեռ ծառայում է բանակում, եւ շուտով նրա պայմանագիրը կչեղարկվի Նիկոլիզմի կողմից։

Գեներալին կարճատեւ կոնֆլիկտի ընթացքում հաջողվել է թշնամուն անհամեմատ ավելի զգալի վնասներ հասցնել, քան թշնամին կրել է ողջ 44-օրյա պատերազմի ցանկացած կտորում։

Գրիգորի Խաչատուրովը մեր վերջին հերոսն է, մարդ, ով բացարձակապես փիառված չէ, նրա անունով կարծես անգամ Վիքիպեդիայի էջ գոյություն չունի։ Ակնհայտ է, որ նա իսկական զինվորական է եւ, ի տարբերություն շատերի, մեծ կարողությունների տեր չէ, նա պարզապես լուռ ծառայում է հայրենիքին ու իր ժողովրդին եւ փայլուն է ծառայում։

«ես իմ անվտանգությունը վստահում եմ Գրիգորի Խաչատուրովին»՝ չփորձեք մոտենալ մեր հերոսին, անկախ նրանից, թե որքան քվե եք ստացել կամ ում հետ ինչ պայմանավորվածություններ ունեք։ Մի՞թե մենք ի զորու չենք պաշտպանել անգամ մեր վերջին հերոսին, այդ դեպքում ի՞նչ վեհ գաղափարներից կարելի է խոսել:

Ի՞նչն է խանգարում բոլորին՝ կանգնել գեներալի կողքին եւ թույլ չտալ, որ նրան հեռացնեն բանակից, կանգնել ու պաշտպանել առանց հրահանգի, առանց հոնորարի, առանց սեփական շահի, առանց որեւէ ակնկալիքի։

«Ես իմ անվտանգությունը վստահում եմ գեներալ Գրիգորի Խաչատուրովին»
ԼԱՎԸ չգնահատող մարդիկ երբեք ԼԱՎ չեն ապրում

Teresa Mkhitaryan