տուն Հասարակություն Մոսկվայից Արմեն Սարգսյանին հասկացրել են, որ տեղյակ են իր և Արման Բաբաջանյանի...

Մոսկվայից Արմեն Սարգսյանին հասկացրել են, որ տեղյակ են իր և Արման Բաբաջանյանի «սիրավեպի» մասին

1660
Արմեն Սարգսյան Արման Բաբաջանյան

Politik.am-ը գրում է․

Մեր նախորդ հոդվածներից մեկում գրել էինք, որ նախագահ Արմեն Սարսգյանը շարունակում է գերմարդկային ճիգեր գործադրել, որպեսզի Մոսկվայում ընդունելության արժանանա գոնե միջին դասի պաշտոնյաների կողմից: Մայիսի 9-ի տոնակատարությունը կարծես հարմար առիթ էր Արմեն Սարգսյանի համար Ռուսատանի Դաշնությունում քաղաքական որևէ հանդիպում ունենալու համար: 

Մայիսի 7-ին նախագահի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որում մասնարապես ասվում էր. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին:

Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ»:

Հիմա արդեն մայիսի 18-ն է, բայց մենք դեռևս չեն տեսել որևէ հաղորդագրություն, որում խոսք կլիներ Արմեն Սարգսյանի և գոնե Մոսկվա քաղաքի ավագանու անդմաներից մեկի հանդիպման մասին։ Սարգսյանը կարողացավ միայն հանդիպել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ և այցելել «Յանդեքս» ընկերության գրասենյակ։ Եվ այս ամենը այն ընթացքում, երբ Ադրբեջանը խախտել էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Politik.am-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը ամեն բան արել է, որպեսզի որևէ պաշտոնյայի աշխատասենյակում հայտնվի, բայց ամեն տեղից մերժում է ստացել։ Նախագահ Արմեն Սարգսյանին, ըստ մեր աղբյուրների,   հասկացրել են, որ տեղյակ են իր և Արման Բաբաջանյանի հակառուսական  «սիրավեպի» մասին ու չեն պատրաստվում Ռուսաստանի դեմ աշխատող մարդուն որևէ պաշտոնական ընդունելության արժանացնել։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Արմեն Սարգսյանը համագործակցում է հակառուս գործիչ Արման Բաբաջանյանի հետ և նաև պլանավորում գործողություններ, որոնք միտված են աջակցելու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քարոզչական գործընթացին, որը ղեկավարվում է Արևմուտքից։ Արմեն Սարգսյանը, նաև, պատրաստակամություն էր հայտնել աջակցել Արման Բաբաջանյանին, որպեսզի իր ղեկավարած ուժը խորհրդարանում ներակյացված լինի։