տուն Միջազգային Տիեզերք սեփական արտադրության արբանյակ ուղարկելու Իրանի փորձը ձախողվել է

Տիեզերք սեփական արտադրության արբանյակ ուղարկելու Իրանի փորձը ձախողվել է

1616

Տիեզերք սեփական արտադրության արբանյակ ուղարկելու Իրանի փորձը ձախողվել է

Իրանի կողմից հայրենական արտադրության «Փայամ» արբանյակի տիեզերք ուղարկելու փորձը ձախողվել է: Այս մասին հայտարարել է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին՝ նշելով, որ արբանյակը կրող հրթիռը արձակման երրորդ փուլում չի ապահովել անհրաժեշտ արագությունը:

Իրանի կողմից հրթիռային արձակումը տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ խորացող լարվածության ֆոնին : Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը խախտելու մեջ, որն Իրանին կոչ է անում բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ գործողություն չիրականացնել: Վաշինգտոնն ու դաշնակիցները մտավախություն ունեն, որ արբանյակի արձակման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նաև միջուկային հրթիռների համար