տուն Հասարակություն Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ՝ քաղաքացիություն ստանալու

Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ՝ քաղաքացիություն ստանալու

2205
Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ՝ քաղաքացիություն ստանալու

NEWSPRESS.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ այդ երկրների քաղաքացիություն ստանալու համար:

Ըստ նույն աղբյուրի՝ Վլադիմիր Գասպարյանը փորձում է իրեն ապահովագրել քաղաքական ու իրավական հարթություններում հետագա զարգացումներից և ստանալով այլ երկրի քաղաքացիություն՝ խուսափել պատասխանատվությունից:

Այդ կերպ իրեն ապահովագրել էր նաև «Մարտի1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:

Վլադիմիր Գասպարյանը միաժամանակ երկու պետության է դիմել, որպեսզի կարողանա արագ տեմպերով դրանցից որևէ մեկի քաղաքացի դառնալ: