տուն Քաղաքականություն Իրավիճակ է փոխվել. դժվար որոշում ընդունելու պահը մոտ է

Իրավիճակ է փոխվել. դժվար որոշում ընդունելու պահը մոտ է

1526
նիկոլ փաշինյան

Կառավարության մեր աղբյուրը հայտնում է, որ քիչ առաջ հրատապ խորհրդակցություն է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետը և ԱԱԾ պետը։ Մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմության այսօրվա ակցիաների արդյունքներով արձանագրվել է իրավիճակի զգալի բարդացում։ Իրավապահ մարմինների ղեկավարները զգուշացրել են Փաշինյանին, որ եթե բողոքի ակցիաները մի քանի օր շարունակվեն նույն ինտենսիվությամբ, մարդկանց թիվը շարունակի ավելանալ, փողոցները ցուցարարների մեծ զանգվածի կողմից փակվեն ցերեկային ժամերին, ապա ոստիկանությունը ոչինչ չի կարողանա անել, և քաղաքը կաթվածահար կլինի։

Այդ դեպքում իրավապահների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների աշխատանքը անհնար կդառնա, ու այլ ելք չի մնա, քան ընդունել ժողովրդի կողմից առաջ քաշած հիմնական պայմանը։

past.am