Լուսաբան

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան․ թերթում որևէ դիակ պատկերված չի եղել

Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում անհասկանալի կոտեքստում անդրադարձավ «Երկիր» օրաթերթի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի համարին՝ ասելով, որ համարի վերջին էջում դիակ է պատկերված եղել։ Այդպես Փաշինյանը իբրև պատասխանում էր «Հրապարակ» օրաթերթի մեկնաբան Էդիկ Անդրեասյանի նկատմամաբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին․

«Դուք տվեցիք անուններ և ես մտքով գնացի 1999 թվականի հոկտեմբեր 27, գուցե դետալներով աշխատանքի վայրի հետ կապված սխալվեմ, բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերթին էջում, որտեղ գուցե աշխատում էր ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, տպագրվել էր հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում դիակ, մարդկային դիակ , և մինչև հիմա առեղծված է, թե ինչպես այդ նկարը համապատասխան մակագրությամբ լույս տեսավ այդ թերում»։

Մեր ձեռքի տակ է հայտնվել թերթի վերջին էջի այդ լուսանկարը, որի մասին հայտարարում էր Փաշինյանը, և, օ զարմանք, պատկերված է ոչ թե դիակ, այլ ընդամենը բաճկոն՝ հետևյալ մեկնաբանությամբ՝ «Դեռ երեկ մի ուրվական էր շրջում Երևանում, ազնիվ հակատուի ուրվականը»։ 

Երկիր օրաթերթ

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասրակական- քաղական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի հետ։ Նա ասաց, որ Փաշինյանի հայտարարությունից հետո բացել ու նայել է 1999-ի մի քանի համար, այդ տարիներին թերթը խմբագրել է Շաղիկ Մարուխյանը, և վերջին էջում խորագիր է եղել՝ «օրվա զավեշտ» վերտառությամբ, որի ներքո ամեն օր մի լուսանկար է հրապարակվել․
«Հետաքրքրության համար հանել եմ «Երկիր օրաթերթի» հավաքածուն, մեկ էլ տեսա լուսանկար իրոք կա, հերթական անգամ ցավ ապրեցի, որ ՀՀ ղեկավարը շարունակում է մանիպուլացնել հասարակությանը, քաղաքական դաշտին, ազգային ժողովին»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ խոսել է նաև այդ տարիներին «Երկիր» թերթի խմբագրի հետ, որն ասել է՝ այդ ժամանակատավածում հարկատուների հետ կապված հոդվածաշար է եղել թերթում և այդ կոնտեքստում է տպագրվել լուսանկարը։

Ի դեպ, Էդիկ Անդրեասյանը 1999 թվականին չէր աշխատում որևէ թերթում։

hraparak.am

Exit mobile version