տուն Քաղաքականություն Գևորգ Կոստանյանը իրավունք չունի խոսելու համաներման մասին

Գևորգ Կոստանյանը իրավունք չունի խոսելու համաներման մասին

1825
Գևորգ Կոստանյան

Գևորգ Կոստանյանը իրավունք չունի խոսելու համաներման մասին

«Գևորգ Կոստանյանը իրավունք չունի խոսելու համաներման մասին, քանի որ նա նախկին ռեժիմի օրոք բազամաթիվ անարդարությունների հովանավոր է»,-Armdaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սարի թաղի» գործով կալանավորված, ապա ազատ արձակումից հետո մեկ այլ գործով կրկին կալանքի տակ գտնվող Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: Լալա Բերնեցյանը շեշտում է, որ Կոստանյանը հայտնել է` երկրում կա 4 հազարից ավել կալանավոր, բայց համաներման շրջանակում ազատ կարձակվի մոտ 700 հոգի.«Կոստանյանը նշեց, որ եթե կեսը դուրս գան , ապա սոցիալական խնդիրների լուծման կարիք կլինի:Կոստանյանը այն մարդն է, ով տարիներ շարունակ ծառայել է հանցավոր ռեժիմին, քողարկելով բազմաթիվ հանցագործություններ: Նա պատվեր կատարելով բազմաթիվ կյանքեր է խորտակել: Հիմա համաներման շեմին, երբ բազում կալանավորներ սպասում են իրենց ազատման լուրին հայտարարում է, որ միայն 700 կալանավոր կարող են օգտվել համաներումից:Ո՞վ է այդ մարդուն իրավունք տվել համաներման մասին խոսել: Նա իր դատախազ եղած ժամանակահատվածում կոծկել է ոճրագործությունները»,-նշեց Լալա Բերնեցյանը հավելով, որ Գևորգ Կոստանյանը մշտապես խախտել է Հայաստանի Հանրապետության օրենքները: «Կալանավորների 80 տոկոսը նախկին ռեժիմի զոհերն են»,-հայտարարում է Լալա Բերնեցյանը: Լալա Բերնեցյանը շեշտում է, որ Գևորգ Կոստանյանը սպասարկել է ՀՀԿ-ի շահերը ու այդ փաստի վրա չի կարելի աչք փակել: «Կոստանյանը ամեն բան կփչացնի ու բազմաթիվ մարդկանց կրկին կկոտրի: Նա ՀՀԿ-ի ծառան է և մեր կողմից չի ներվի: Զեյնալյանը խոստացել է, որ լայնամասշտաբ համաներում կլինի: Մի կոտրեք բազմաթիվ դատապարտյալների հույսերը»,-եզրափակեց Լալա Բեռնեցյանը: