Ապագայում ԳՇ պետ Արտակ Դավթյանը կհիշվի հայոց պատմության դասագրքերում մոտավորապես այսպես.
«Միտումնավոր ծախեց, դավաճանեց Հայաստանը ու հայ ժողովրդին, օգնեց թուրքին իրականացնել հայերի նոր ցեղասպանություն մի փտած պաշտոնի, մի կուշտ փորի, մի 3 հարկանի տան ու մի քանի կտոր փայլուն ժեշտի համար:
Խայտառակեց իր հարգարժան ուսուցիչ հորը դառնալով թուրքի դաշնակից, հայի թշնամի»:
Ապագայում Դավթյանի երեխաները , թոռները, ծոռները … ամեն անգամ սա դասագրքերում կարդալիս չեն իմանա ուր գլուխները մտցնեն ամոթից. մինչև կյանքի վերջ ամաչելու են, որ նման մարդու հետ արյունակցական կապ են ունեցել:
Իսկ մինչև ապագան գա, Դավթյանը ու դավթյանի նմանները կունենան փայլուն ժեշտ, շքեղ տներ, փտած անցողիկ պաշտոններ ու կոչումներ, բայց երբեք չեն ունենա ոչ մի երջանիկ օր և ոչ մի գիշեր հանգիստ գլուխը բարձին չեն կարողանա դնել: Դա է բոլոր դավաճանների ճակատագիրը:
Հիմա դեռ նման են հերոինի ազդեցության տակ գտնվող մարդկանց. դեռ կայֆա, բոլոր իսկական տառապանքները հետո են գալու:
Ու ամեն Աստծո օր իր շեֆ Նիկոլը ստիպելու է Դավթյանին ու դավթյանների նմաններին նորից ու նորից դավաճանել Հայրենիքը , ավելի ստոր քայլերի գնալ ու ավելի ցածր իջնել դեպի անդունդ, ավելի հեռանալ Աստծուց և ավելի ծանրացնել մեղքի բեռը …., մինչև կյանքը դառնա մի անտանելի մղձավանջ:
Չարը էդպես է, երբեք կանգ չի առնում, մինչև մի օր չի պայթում։