տուն Վերլուծություն Արտակ Գալստյան. ՄԻԹԵ ՍԱ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Արտակ Գալստյան. ՄԻԹԵ ՍԱ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

1867
Արտակ Գալստյան

ՀՀ ում այս պահին գործում է մոտ 35000 ֆեյք, որոնց նպատակը իշխանության կամ 17+ընդիմության + խորհրդարանական ընդիմության հակառակորդներին վերջին սեռական բնույթի հայհոյանքներ տալով լռեցնելն է։
Այդ ֆեյքերից 25000-ը պատկանում է իշխանությանը, իսկ 15000-ը այսպես կոչված 17+ ընդիմությանը և քաղաքական այլ ուժերին։

Այլ կերպ ասած ցանկացած առողջ մտածող մարդ, ով փորձում է բացահայտել 17+Նիկոլ կոալիցիայի թատերական ներկայացման դետալները միանգամից ենթարկվում է սրբապիղծ հարձակման։

Ամեն մի ֆեյք իվիճակի է միաժամանակ սպասարկել մոտ հինգ էջ։
Փաստացի 35000/5=7000: Այլ կերպ ասած ամենօրյա աշխատանքի են գնում մոտ 7000 ֆեյք՝ մարդիկ։ Ամեն մի ֆեյք ամսեկան ստանում է մոտ 300 դոլար աշխատավարձ, որը ամիսը կազմում է 2․100․000 Ամն դոլար։ 2,5 տարվա ընթացքում ֆեյքերին ընդհանուր 17+Նիկոլի կողմից վճարվել է 63․000․000 Ամն դոլար, միայն մարդկանց սեռական բնույթի հայհոյանքներ տալու, երկիրը պղծելու, և իշխանության կամ 17+-ի վարկանիշը, երկրի վաճառքը արդարացնելու համար։
2․5 տարում իշխանության կողմից բաժանվել է մոտ 150․000․000 Ամն դոլարի պարգևավճար։

Այս թվին գումարում ենք միայն 17+Նիկոլի ֆեյքերին վճարած գումարները ստացվում է 213․000․000 Ամն դոլար։

Նկարում պատկերված է Տիգրան Մեծ կրթահամալիրի տնօրեն գնդապետ Կորյուն Ղումաշյանի ստեղծած հարվածային ԱԹՍ-ն։ Որի ինքնարժեքը 6000 Ամն դոլար է։ Սերիական արտադրության դեպքում գինը կկազմի մոտ 4500 ԱՄՆ դոլար։

Կորյուն Ղումաշյանը ԱԹՍ արտադրելու համար առաջին անգամ դիմել է ՀՀ կառավարությանը և ՊՆ-ին 2016թ-ին ապրիլյան քառորյայից հետո, ստացել է պատասխան որ բյուջեում փող չկա։

Երկրորդ և երրորդ անգամ դիմել է ՀՀ Կառավարությանը, Բարձր Տեխնոլոգիաների Նախարար Հակոբ Արշակյանին արդեն հեղափոխությունից հետո և պատերազմից առաջ, ստացել է նույն պատասխանը որ ՀՀ պետբյուջեում ԱԹՍ-ների արտադրության համար գումար նախատեսված չէ։

213․000․000 ԱՄՆ դոլարը, որը 17+Նիկոլը ծախսել են միայն պարգևավճարների և ֆեյքերի աշխատավարձների վրա, եթե ներդվեր ԱԹՍ ների արտադրության մեջ, ապա մեր բանակը կունենար 213․000․000/4500 = 47 333 հարվածային՝ կամիկաձե ԱԹՍ։ Որից 14․000 ԱԹՍ-ն կարելի էր ձեռք բերել միայն 17+Նիկոլի ֆեյքերի աշխատավարձի հաշվին։

Ադրբեջանը 2020թ-ին սանձազերծած պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի դեմ օգտագործել է ընդամենը 1500 ԱԹՍ։

Հիմա հարց, արդյոք սա դավաճանություն չէ 17+Նիկոլի կողմից, երբ ակնհայտ է, որ ֆեյքի հայհոյանքի և փնթի կառավարիչի պարգևավճարով պատերազմ չես կարող հաղթել։

Արտակ Գալստյան