տուն Քաղաքականություն Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի ԶՈւ նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի ԶՈւ նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն

2752
Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի ԶՈւ նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն

Հայտարարություն

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են`
1.​ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ,
2.​ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ,
3.​ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ,
4.​ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):
​Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են:
Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

Տեղեկացնում եմ, որ ս.թ. մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում ԱՀ զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն հետևյալ կազմով.

1. անձնակազմ` 10 000 մարդ,
2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա,
3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ,
4. բանակային ավիացիայի ավելի քան ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ:
Զորավարժությունը կրելու է հարձակողական բնույթ: Զորավարժության խնդիրներն են.
– զորքերի նախապատրաստում հարձակողական գործողությունների,
– հարված պայմանական հակառակորդին մի քանի ուղղություններով, խախտելով իր պաշտպանական և մարտական դասավորվածությունը,
– հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական և ռազմավարական նշանակության կարևոր կառույցները,
– նոր տեսակի սպառազինության և տեխնիկայի փործարկումներ:

Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությաբ վերոնշյալ զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին և նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, ԱՀ պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել:

https://www.facebook.com/arcrun/posts/2160813760620887