Լուսաբան

Վախի սինդրոմը կամ ինչպես լռել կարևորի մասին

Արա Պապյան

ԱԺԲ անդամ Արա Պապյանը հայտարարել է. «Ռուսաստանից հետո հաջորդը Թուրքիայի փլուզման հերթն է գալու»:

«ՉԻ». Հռոմեացի մի սենատոր կար, որն իր ամեն ելույթն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի»: Հիմա մեր Պապյանն է, աշխարհում ինչ կատարվի, ինչ չկատարվի, իրենը Ռուսաստանի ու Թուրքիայի փլուզումն է: Կարծես Ռուսաստանի ու Թուրքիայի գոյությունը թույլ չի տալիս նրան հանգիստ ապրել Կանադայում: Ենթագիտակցական վախը տենց բան է: Մտնում ես էջը՝ Perfect TV մակարդակի նյութեր է տարածում, համաձայն որի՝ Ռուսաստանն արդեն մի 10 անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում կործանվել է:

Ամենահետաքրքիրը, գիտե՞ք, որն է: Վերցրել, իր էջում տեղադրել է 2023 թ. ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը, որը հրապարակել է Սպիտակ Տունը: Ուրախացել է, որ ԱՄՆ-ը ավելացրել է ռազմական բյուջեն: 

Փոխարենը ազգային այս գործիչը թող հրապարակեր այն տխուր իրողությունը, որ Միացյալ Նահանգներն՝ ըստ այդ բյուջեի, 21 մլն դոլարով նվազեցրել է Հայաստանին տրամադրվող օգնությունը, դարձրել 24 մլն, իսկ Արցախին ընդհանրապես որևէ օգնություն չի նախատեսել: Ավելին, ըստ այդ բյուջեի՝ նախատեսվում է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնել: Երևի Ադրբեջանն է կործանելու Թուրքիային և Ռուսաստանին: 

Կդնի՞ իր էջում: Չի դնի: Հազիվ գործ է կպցրել:

Աղբյուր

Exit mobile version