Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար Ռազմական ոստիկանությունը շարունակում է լինել անձնական օգտագործման պետական կառույց: Նա այս կառույցի ղեկավար է նշանակել իր վաղեմի ընկեր Աշոտ Զաքարանին և իրեն տերուտիրական է զգում: Այս մասին գրում է ARMINSIDER տելեգրամյան ալիքը։
Ի դեպ Աշոտ Զաքարյանի հետ ներկայումս ՌՈ-ն թալանող Անդրանիկ Քոչարյանը 1988-ի երկրաշարժից հետո էլ Շիրակի մարզն էր թալանում: Ըստ էության այս դուետը պետական միջոցների մսխման գործին հրաշալի է տիրապետում և երկարամյա փորձ ունեն:
Օրերս «Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել: Իսկ տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը:
ARMINSIDER տելեգրամյան ալիքի աղբյուրները տեղեկացնում են, որ Աշոտ Զաքարյանի ՌՈ պետ նշանակվելուց հետո Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները իրենց մեքենաների համար բենզին չեն գնում: Աշոտ Զաքարյանի հրահանգով նրանք ՌՈ Երևանի պահեստից ցանկացած ժամանակ իրենց սրտի ուզած չափով բենզին են վերցնում:
Ի դեպ պատերազմի օրերին էլ ՌՈ բենզինը պետք է եղել Անդրանիկ Քոչարյանին Արցախում իր և ՌՈ պետի տեղեկալ Արամ Բաղդասարյանի համատեղ խոզաբուծարանի խոզերին կեր հասցնելու համար: