Ամուլսարի հանքի փորձաքննության հետևում Սորոսի հիմնադրամն է կանգնած
Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու՞ ՀՀ կառավարությունը ընտրեց հենց «ԷԼԱՐԴ» ընկերությունը՝ Ամուլսարի ոսկու հանքի փոձաքննությունը վստահելու համար։ «ԷԼԱՐԴ» կազմակերպությունը նախկինում երբեք նման փորձաքննություն չի իրականացրել և հեղինակավոր կազմակերպություն չէ նման փորձաքննությունների ոլորտում։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ «ԷԼԱՐԴ» ընկերությունը ընտրվել է «Natural Resource Governance Institute» կազմակերպության խորհրդով։ Ըստ էության, հենց «Natural Resource Governance Institute» կազմակերպությունն է որոշել, թե ՀՀ կառավարությունը ում պետք է վստահի նման փորձաքննությունը։
Հասկանալու համար այս ամենի արմատը անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ կազմակերպություն է «Natural Resource Governance Institute»-ը։ Մեծ դժվարություն չէր պարզելը, որ ՀՀ կառավարությանը հեղինակավոր խորհուրդ տվող կազմակերպությունը կապված է «Սորոսի» հիմնադրամի հետ։ Կազմակերպության resourcegovernance.org պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ իրենց հիմնական դոնորը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող «Բաց հասարակության հիմնարադմներն» են։ Դոնորների թվում կան նաև այլ կազմակերպություններ, բայց «Սորոսի» հիմնադրամը ամենախոշոր դոնորն է՝ միայն 2018-ին ավելի քան 4,5 մլն դոլար։