Լուսաբան

ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր. «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների՝ Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի և Գևորգյանի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է (տեսանյութ)

Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ որոշումը:

«ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ ՔՕ 300.1 Սահմանադրության 78-79 հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»,-որոշումը ներկայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Նշենք, որ Սահմանադրության 78 -րդհոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը որոշակիության սկզբունքը:

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ու առաջաին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր դիմել ՍԴ՝ նշված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար:

https://youtu.be/io_4hz36F-c

TERT.am

Exit mobile version