Լուսաբան

Առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից

Նունե Ներսիսյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդեն երկու օր է տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին, ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին : Չէի խոսում, որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը: Նամակներից մեկում ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: Չնայած նրան, որ հարազատները հրաժարվել են գումարից, այնուամենայնիվ մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված: Մյուսը` երեխան 1,5 տարեկան է և ջերմել է: Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ, վերջինս հորդորել է երեխային չտանել բուժհաստատություն, քանի որ ԱՆ- ից հրահանգ կա ցանկացած ջերմողի, անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր: Բացի այս ամենից հիշում եք չէ Մարալիկցի հղիի պատմությունը: Չգիտեմ արդեն մարդկանց ինչպես հանգստացնել, ինչպես բացատրեմ իրողությունը: Միայն մի բան կարող եմ ասել` Թորոսյան բավական է ազգիս խաբես, բավական է` հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է հիշիր մուլտ ֆիլմը «Золотая антилопа » ն և պատկերացրու ավարտդ :

Exit mobile version