Turkish Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը 30 տարվա ընթացքում առաջին անգամ ներքին օդային թռիչք է իրականացրել Գանձակից Նախիջևան Հայաստանի օդային տարածքով: Այս մասին հայտնի է դարձել Flight Radar կայքից:
Հաղորդվում է, որ TK326 չվերթի երթուղին անցել է Սևանա լճի վրայով: Ինքնաթիռը Գյանջայից մեկնել է 09:57 և վայրէջք կատարել Նախիջևանում 10:32, թռիչքի տևողությունը եղել է 35 րոպե:
Telegram: https://t.me/lusaban