Դատավորները կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման, եթե անձին ապօրինի ազատազրկման դատապարտեն. Արփինե Հովհաննիսյանը նոր օրինագիծ է ներկայացրել
1. Քննիչի կամ դատախազի կողմից անձին որպես մեղադրյալ ներգրավելը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելը, եթե տվյալ պահին ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը`
1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
4) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
5) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ
6) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի
պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ԱԺ փոխնախագահը առաջարկել է նա օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությայամբ 336.1-ին հոդվածով.
Հոդված 3361 . Անձին ապօրինի ազատազրկման դատապարտելը
1. Դատավորի կողմից անձին ազատազրկման դատապարտելը, եթե ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար,
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը`
1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտելով,
4) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ
5) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի
պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»
Օրենսգրքի 348-րդ հոդվածը կշարադրվի հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 348.Ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ չազատելը
1. Ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ ձերբակալված անձին ակնհայտ ապօրինի չազատելը՝
պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
2. Ակնհայտ ապօրինի կալանավորելը, կալանավորված անձին ակնհայտ ապօրինի չազատելը կամ կալանքի ժամկետը ակնհայտ ապօրինի երկարացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`
1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ
4) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի
պատժվում են ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Եվգենյա Համբարձումյան