Լուսաբան

Ի՞նչ կենսագրություն ունի ԱԱԾ տնօրեն՝ գնդապետ Արգիշտի Քյարամյանը

Արգիշտի Քյարամյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն։ Նշենք, որ մայիսի 5-ին  նա նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Իրավաբան․net-ը ներկայացնում նրա կենսագրությունը։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը 2020թ. մայիսի 4-ին ազատվել է Ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը այսօր նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության տնօրենի տեղակալ:

Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

Կրթություն

2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ:

2016թ. Աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

2016-2018թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությում՝ որպես դատախազ:

2018թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ:

2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:

2019թ. մարտի 1-ից աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:

2019թ. ապրիլի 10-ից աշխատել է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

2019թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:

2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ:

Այլ տվյալներ

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում (հանդիսանում է պահեստազորի սպա):

2014թ. շնորհվել է արտահերթ կոչում:

2016թ. ստացել է ՀՀ դատախազության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով:

2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Exit mobile version